Հայերեն   English   Русский  

Հաշվեհարդար են տեսնում Դավիթ Գրիգորյանի նկատմամբ. Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի մամուլի ասուլիսը. ուղիղ


  
դիտումներ: 251

Այսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ ուժային կառույցները ի սկզբանե ամեն ինչ արել են, որ Ռոբերտ Քոչարյանի գործը հիմնավորեն ու նրան կալանավորելու իրական հիմքեր ունենան, սակայն վերջինս նշում է, որ ՀՔԾ-ն, ԱԱԾ-ն, Դատախազությունը վաղուց տանուլ են տվել այս գործը իրավական դաշտում:

Ալումյանը նշում է, որ Ռոբերտ Քոչարյանի գործի շրջանակներում դատական համակարգի ու դատարանների վրա ճնշումներ են իրականացվում, դրա վառ ապացույցը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունն է: Ըստ փաստաբանի՝ հաշվեհարդար են տեսնում Դավիթ Գրիգորյանի նկատմամբ և մեսիջ ուղարկում բոլոր այն դատավորներին, որոնք ապագայում քննելու են Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: