Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ում համեմատել են Ռուսաստանից և Չինաստանից բխող սպառնալիքները


  
դիտումներ: 422

TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգներում գնահատել են այն հնարավոր հետևանքները, որոնց կարող են հանգեցնել Չինաստանն ու Ռուսաստանը: Այդ մասին խոսել է Պենտագոնի ռազմական հետախուզության վարչության պետ, գեներալ-գնդապետ Ռոբերտ Էշլին: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա կարծիքով՝ ռուսական կողմը սպառնում է Միացյալ Նահանգներին, բայց կարճաժամկետ հեռանկարով, իսկ երկարաժամկետ հեռանկարով ամերիկյան կողմի համար Չինաստանն ավելի վտանգավոր է:

Սակայն Էշլին նշել է, որ եթե Ռուսաստանին «պատին սեղմեն», ապա երկիրը կարող է անկանխատեսելի կերպով արձագանքել, քանի որ դա իր ոգով է:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն քննադատել էր Ռուսաստանի գործողությունները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: