Պոմպեոն և Չավուշօղլուն քննարկել են С-400-ի շուրջ ստեղծված իրավիճակը
դիտումներ: 451
Աղբյուրի համաձայն² կողմերը քննարկել են ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի, ինչպես նաև ամերիկյան F-35 կործանիչների շուրջ ստեղծված իրավիճակը:
Բացի այդ, աղբյուրը հավելել է, որ ԱՄՆ և Թուրքիայի արտգործնախարարները անդրադարձել են Սիրիայում պատերազմի և տարածաշրջանում անվտանգության գոտի ստեղծելու հնարավորության թեմաներին:
Ինչպես նշվել է, Անկարա C-400 համակարգերի մատակարարման մեկնարկից հետո սա երկու երկրների միջև առաջին շփումն է:
Ավելի վաղ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը C-400 համկարգերի պատճառով չէր բացառել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը: