Ուկրաինայի պաշտպանության նախարարը մեկնաբանել է Զելենսկու հետ հանդիպման ժամանակ միջադեպը
Դրանից առաջ համացանցում տեսանյութ էր լայն տարածում գտել, որում երևում է, թե ինչպես է Զելենսկին ռազմական տեղակայման փորձարարական մոդուլների ստուգման ժամանակ կտրուկ հրում Պոլտորակին, որը մոտենում է իրեն:
Լրագրող Յուրի Բուտուսովը, հղում անելով պաշտպանության նախարարին, ընդգծել է, որ տեսանյութը սխալ է մեկնաբանվել:
«Ստեփան Պոլտորակն ասել է, որ որևէ միջադեպ չի գրանցվել», - գրել է Բուտուսովը ֆեյսբուքում:
Ըստ նրա, Պոլտորակը մոտեցել է փոխնախարարներ Ռուսլան Ռյաբոշափկի և Կիրիլ Տիմոշենկոյին՝ նրանց ինչ-որ բան առանձին ասելու մտադրությամբ:
Լրագրողը հստակեցրել է, որ հենց այդ պատճառով Զելենսկին շրջվել է դեպի նախարաը և նորմալ տոնով ասել. «Մեկ վայրկյան»:
Բուտուսովը եզրափակել է, որ դրանից հետո հանդիպումը շարունակվել է պլանավորածի նման:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զելենսկու վարքագիծը վրդովմունք է առաջացրել ուկրաինացիների շրջանում: