Հայերեն   English   Русский  

​Բենիամին Նեթանյահուն հրաժարվել է ԱՄՆ-ի կոնգրեսում հանդիպել սենատորների հետ


  
դիտումներ: 730

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Վաշինգտոնում կայանալիք իր այցի ընթացքում մերժել է ԱՄՆ-ի Կոնգրեսում դեմոկրատների հետ հանդիպման առաջարկը: Գրում է Russian.rt.com-ը:

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` մարտի 3-ին ԱՄՆ-ի Կոնգրեսում ելույթ ունենալու հրավերը առաջարկվել էր Ներկայացուցիչների պալատի հանրապետական խոսնակ Ջոն Բայների կողմից, ինչը դժգոհության ալիք էր բարձրացրել Սպիտակ Տանն իշխող դեմոկրատական կուսակցության անդամների մոտ:

Սպիտակ Տան ներկայացուցիչն անգամ մեղադրել էր օրենսդիրներին արարողակարգը խախտելու համար` վարչակազմին այդ մասին չտեղեկացնելով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: