Հայերեն   English   Русский  

Թրամփն իր գոլֆ ակումբում անծանոթ զույգի հարսանիքի է հյուրընկալվել


  
դիտումներ: 106

The Sun պարբերականի փոխանցմամբ՝ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը Նյու Ջերսի նահանգում իրեն պատկանող գոլֆ ակումբում անծանոթ զույգի հարսանեկան արարողության է մասնակցել: Գրում է Gazeta.ru-ն:

Հարսանեկան արարողության ժամանակ նկարահանած տեսանյութում երևում է, թե ինչպես է սև կոստյումով, սակայն առանց փողկապի սրահ մուտք գործող նախագահը նորապսակներին մոտենում:

Թրամփը գրկախառնվում է զույգի հետ, իսկ այդ նույն ընթացքում արարողության մասնակիցները սկսում են ծափահարել և բղավել. «ԱՄՆ: ԱՄՆ»:

Բացի այդ Միացյալ Նահանգների նախագահը համբուրել է հարսնացուին և ողջունել բոլոր հյուրերին:

Նախորդ տարի ևս հայտնի էր դարձել, որ Թրամփն իրեն պատկանող գոլֆ ակումբում անծանոթ զույգի հարսանիքի է ներկա գտնվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: