Արձանագրությունների 42% հաշվարկից հետո Զելենսկու կուսակցությունն առաջատար է
դիտումներ: 352
«Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցությունը՝ ստանում է ձայների 12.79%:
Երրորդ հորիզունականը զբաղեցնում է նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի գլխավորած «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը (8.7%):
Յուլիա Տիմոշենկոյի ղեկավարած «Բատկիվշինան» ստացել է 8,09%, իսկ Սվյատոսլավ Վակարչուկի «Ձայն» կուսակցությունը՝ 6.39%:
Նման արդյունքները հնարավորություն են տալիս Զելենսկուն ինքնուրույն կառավարություն ձևավորելու՝ կոալիցիա չկազմելով այլ ուժերի հետ։
Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին Ուկրաինայի Գերագույն ռադայի արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվել: