Հայերեն   English   Русский  

Հարավային Կորեան ռուսական ինքնաթիռին օդային տարածքի խախտման մեջ է մեղադրել


  
դիտումներ: 341

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունից հայտարարել են, որ ռուսական ռազմական ինքնաթիռը խախտել է երկրի օդային տարածքը: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես նշում է գործակալությունը, Ռուսաստանի ինքնաթիռը թռչել է Ճապոնական ծովի շրջանում: Հարավային Կորեայի կործանիչները նախազգուշական կրակոցներ են արձակել:

Նախարարության խոսնակն հայտարարել է, որ առաջին անգամ ռուսական ռազմական ինքնաթիռը խախտել է Հարավային Կորեայի օդային տարածքը:

Միջադեպի այլ մանրամասներ հայտնի չեն:

Ռուսաստանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել այդ մեղադրանքը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆինլանդիան Ռուսաստանին օդային տարածքի խախտման մեջ է կասկածել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: