Հայերեն   English   Русский  

Խոշոր վթար Արցախում. «Լեքսուսը» գլորվել է ձորը. վիրավորներին ուղղաթիռով տեղափոխում են Երեւան (լուսանկար)


  
դիտումներ: 396

Այսօր՝ հուլիսի 23-ին ժամը 06:30-ի սահմաններում Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի 80-րդ կիլոմետրին ՀՀ Լոռու մարզի բնակիչ, 47-ամյա Կ. Խ-ն, վարելով «LEXUS RX 300» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից աջ եւ գլորվել ձորը։

Արցախի ոստիկանությունից Անկախին հայտնում են, որ վթարի հետեւանքով վերջինս եւ ուղեւոր՝ Մարտակերտի շրջանի բնակիչ, 34-ամյա Ա. Ա-ն ստացած տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ՀՀ Վարդենիսի բժշկական կենտրոն, իսկ այնտեղից ուղղաթիռով հասցրել են Երեւան:

Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել «LEXUS RX 300» մակնիշի ավտոմեքենայի վարորդի անզգուշությունը։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության շրջանային բաժինը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: