Աշխարհահռչակ երգչուհի Քրիստինա Ագիլերան Սանկտ Պետերբուրգի Սառցե պալատ մարզահամերգային համալիրում համերգի ժամանակ ընկել է: Գրում է Gazeta.ru-ն:
Միջադեպի տեսանյութը հայտնվել է սոցիալական ցանցերում:
Ագիլերան ընկել է աստիճաններով իջնելու ժամանակ, սակայն մոտակայքում գտնվող պարողներին հաջողվել է բռնել նրան:
Միջադեպի ժամանակ նա կատարել է Bionic երգը և ելույթը չի ընդհատել:
Հուլիսի 23-ին պլանավորված է Ագիլերայի համերգը Մոսկվայում: