Հայերեն   English   Русский  

Ոստիկանությունում գրանցված հանցագործությունների թիվն աճել է


  
դիտումներ: 159

ՀՀ ոստիկանությունում գրանցված հանցագործությունների թիվը 2019 թ. առաջին կիսամյակի ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9%-ով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հուլիսի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ոստիկանության շտաբի պետ, գնդապետ Արմեն Ղուկասյանը:

«Կիսամյակի ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 9%-ով կամ 1007 դեպքով: 2018 թ. 6 ամսում գրանցվել էր 11243 դեպք, 2019 թ. 6 ամսում` 12250, ինչը գլխավորապես պայմանավորված է գողությունների աճով` 1200 դեպքով, և հատկապես ոչ մեծ ծանրության գողությունների թվի աճով` 984-ով»,- ասաց Ղուկասյանը:

Գնդապետը նշեց, որ դեպքերի աճը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ դեռևս նախորդ տարվանից բարձրացել է ՀՀ քաղաքացիների վստահությունը ոստիկանության գործունեության նկատմամբ, և վերջիններս չեն խուսափում դիմել ոստիկանություն:

«Եթե 2018 թ. 6 ամսում ոստիկանության ստորաբաժանումներ ստացվել է 93 874 առերևույթ հանցագործության մասին հաղորդում, ապա 2019 թ. 6 ամսում դրանց թիվն աճել է 15 213-ով»,- նշեց շտաբի պետը:

Արմեն Ղուկասյանն ընգծեց, որ պատմության մեջ առաջին անգամ առերևույթ հանցագործության մասին հաղորդումների թիվն անցել է 100 հազարի սահմանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: