ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆԻ 10-ՐԴ ԳԻՐՔԸ
Խոսք ընթերցողի
Երբ իմ սիրու շտատից վերցրած կոպեկներով,
ծնողներիցս թաքուն, մանկության ընկերներիս
հետ
գյուղից ներխուժում էի դրախտը քո…
Երբ արդեն ծանոթացել էի բանաստեղծի բոլորովին վերջերս հրատարական ժողովածուին և փորձում էի ընթերցողին ներկայացնել հեղինակին ժապավենի նման աչքիս առաջ սահում էին այս տողերը նրա 7-րդ /«Ձայնաշար կամար»/ գրքից: Հուշ ու կարոտ է ծորում այդ տողերից: Հենց այդպիսին է Զավեն Բեկյանի պոեզիան: Ինչպես ինքն է խոստովանել սիրում է գրել ներշնչանքով: Հայացքին բնությունն է, մարդու ներքնաշխարհը: Խոսքն էլ բնատուր առավելապես հոգիների մասին է, խոհափիլիսոփայական:
Հիմա ձեռքիս նրա 10-րդ գիրքն է՝ «Ծիրանավորը»: Բովանդակության մասին առաջինը հուշում է կազմը, որ ձևավորել է Վիտալի Ասրիևը, օգտագործելով 18-րդ դարի ավստրալացի նկարիչ Գուստավ Կլիմենտի նկարը՝ ծիրանի ծառով, ծիրանու պատկերով ու մտքի նկարչական արտահայտությամբ:
Նկարչի, նաև բանաստեղծի համար, տանիքն երկինքն է:
որս տող՝
թորս պատ:
Իսկ տանիք՝ չունի –
երկինքն է տանիքը:
Գրում է Զ. Բեկյանը և ծիրանի հագցնում բանաստեղծություններին, տողերին, ամեն բառին անգամ ու հասցնում ծիրանի հագցնել իր մանկության հուշին.
Ի սկզբանէ խաղն էր,
և երկիր ու երկինք խաղ էին,
և խաղն Իր մոտ էր…
Մանկության հուշերը չեն մոռացվում, կրկին Ալավերդին է օբյեկտիվում.
…Գնանք հենց թեկուզ Ալավերդի,
որի ծնունդն եմ ես ոչուփուչ.
«Էս Զավեն Բեկյանն ո՞վ է, որդի…» -
կհարցնեն Լոռվա ծերերը զգույշ…
Զավեն Աղաբեկյանը /Բեկյան/ ծնվել է 1954թ. խեպտեմբերի 20-ին Լոռվա ազնվատոհմ անկյուններից մեկում՝ Արդվի գյուղում: Ավարտել է գյուղի 8-ամյա դպրոցը, 9-րդ դասարանը սովորել է ումանյան քաղաքի միջնակարգ դպրոցում, իսկ միջնակարգն ավարտել է Երևանում՝ Հին Նորքի թիվ 61 դպրոցում: Դեռ ցածր դասարաններից հակում ուներ դեպի գիրն ու գրականությունը: Դեռ Արդվում էր, երբ տպագրվեց Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի «Ձուլող» բազմատիրաժ թերթում: Դա 1967 թվականին էր: Հետո եկավ 1981-ը, նրա գործերը հանրության դատին ներկայացրեց «Գարուն» հանրաճանանչ ամսագիրը: 1971թ. Զավենն ընդունվել է Երևանի պետական համալսարանի ժողովրդական տեսության ֆակուլտետ: 1976թ. ավարտել է համալսարանից առանձնացված Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Մինչև 1989թ. աշխատել է Երևանի քաղխորհրդի գործկոմի ֆինբաժնում, հետո տեղափոխվել աշխատելու Երևանի ջրմուղ-կոյուղում: Ներկայումս «Վիոլա ջուր» ընկերության «Կառավարչական հաշվապահության և վիճակագրական հաշվետվության» բաժնի ղեկավարն է:
Զավեն Բեկյանը վերջին ժամանակներում հաճախ չէ, որ այցելում է Լոռի: Բայց հոգով ու մտքով Լոռուց ու լոռեցիներից միշտ անբաժան է: Նա ընտանիքասեր է ու ավանդապահ: Գովքի ու գրքերի շնորհանդեսների կողմակից չէ Զավենը, բայց բանավեճից, կյանքի բախումներից չի վախենում: Հույս ունի, որ լուսավոր է լինելու Հայաստանի ապագան, կյանքը շրջվելու է դեպի գիրն ու գրականությունը, դեպի մեր բազմադարյա մշակույթը: Իր սիրած գիրքը «Նարեկ»-ն է, այսօր ամենաշատ վաճառվողը, արդյոք կարդալո՞ւ համար, թե որպես բալասան: Կոշտ հնչեց հեղինակի առաջադրած հարցականը: Ու հենց այստեղ ուզեցի վերջակետ դնել, բայց որոշեցի խոսքս ավարտել «Ծիրանավորը» ժողովածուից «Վ. Կերյանի վերջին ուղին» բանաստեղծության տողերով.
«Ընկնո՛ւմ եմ…», - ճչած նա՝
հողին հակված:
«Սերմի՛ պես, զավակս…», -
ասաց Աստված…
ՀԳ: Հարգելի ընթերցող մի զլանա, փնտրի՛ր, գտի՛ր և կարդա Զավեն Բեկյանի գրքերը: Մի բավարարվիր նայելով նրա դեմքին, կարդա նրա մտքերը: Հույսով եմ ժամանակդ իզուր չի անցնի: Հավատա փիլիսոփային, ով ժամանակին ասել է. «Պոեզիան այն օրերի ռեստարտն է, որ գոյություն ունի բանաստեղծից անկախ»: Կարդա Զավեն Բեկյանի ժողովածուն և համոզված եմ դու էլ կմտածես, որ «Անտարես» հրատարակչությունը միայն բարձրարվեստ գրականություն է ներկայացնում ընթերցողին:
Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ