Հայերեն   English   Русский  

«ՈՒ» ՏԱՌԻ ԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


​ՀՈՐԴՈՐԱԿ


  
դիտումներ: 1431

Համակարգիչների, ձեռքի հեռախոսների հայերեն ստեղնաշարերն ամրապնդել են «ու»-ի՝ երկու բաղադրիչից բաղկացած մեկ տառի ընկալումը։Անկախ նրանից՝«ու»-ն միատառ, թե երկտառենք դիտարկում, այն բաղկացած է երկու գրանշանից՝ ո-ից և ւ-ից, որոնցից յուրաքանչյուրըմյուս գրանշանների նման ունի մեծատառ ու փոքրատառ:

Այս տառի գրության որոշ առանձնահատկություններ կան:

«Ու»-ն մեծատառ գրելիս մեծատառ գրանշանով պետք է գրել միայն նրա առաջին բաղադրիչը՝ ո-ն։ Օրինակ՝ Ուջան, Ուռուտյան,Ուրուգվայ(և ոչ ՈՒջան, ՈՒռուտյան, ՈՒրուգվայ)։

Ամբողջ բառը կամ նախադասությունը գլխագրերով գրելիս սխալ է ւ-ի փոքրատառ գրությունը։ Օրինակ՝ պետք է գրել ոչ թեՏՈւՆ, ՁՈւԿ, այլ ՏՈՒՆ, ՁՈՒԿ.ոչ թե ՈւՍՈւՑՈւՄԸ ՇԱՐՈւՆԱԿՎՈւՄ Է, այլ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է։

Ցրիվշարվածքի դեպքում «ու» տառի բաղադրիչները ևս՝ «ո»-ն և «ւ»-ը, պետք է գրվեն իրարից հեռու։ Օրինակ՝ ուսում (ոչ թե ուսում), Ուսում (ոչ թե Ուսում կամ ՈՒսում), ՈՒՍՈՒՄ (ոչ թե ՈւՍՈւՄ կամ ՈՒՍՈՒՄ)։

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

«ու»տառը գրելիս հետևել վերոնշյալ կանոններին։

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: