Հայերեն   English   Русский  

Գերմանիայում ջերմաստիճանի նոր ռեկորդ է սահմանվել


  
դիտումներ: 257

Գերմանիայի օդերևութաբանական ծառայության մասնագետները հայտնել են երկրի արևմուտքում ջերմաստիճանի նոր ռեկորդի մասին: Գերմանիայի արևմուտքում օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 40.5 ° C: Գրում է Gazeta.ru-ն:

«Այսօր Գայլենկիրխեն քաղաքում գրանցված +40,5 աստիճանով ջերմաստիճանի նոր ռեկորդ է գրանցվել: Այն գերազանցել է 2015թ.-ի հուլիսի 5-ին Կիցինգեն քաղաքում գրանցված ռեկորդը (+40,3 աստիճան)», - նշվել է տարածված հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոլանդական Գիլզե Ռեյեն քաղաքում 38.8 ° C ջերմաստիճան է գրանցվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: