Սամվել Բալասանյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ Արթուր Չիլինգարովին
Քաղաքապետը նախ ողջունեց հայազգի մեծանուն գիտնականին՝ բարձր գնահատելով Արթուր Չիլինգարովի անուրանալի ներդրումը ինչպես գիտության, այնպես էլ քաղաքականության մեջ: Քաղաքապետը նաև կարևորեց մեծ գիտնականի դերը հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության ամրապնդման հարցում: Արթուր Չիլինգարովը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և բարձր գնահատանքի համար՝ միաժամանակ նշելով, որ Գյումրի է եկել՝ ցավակցելու հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանության հետևանքով Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների մահվան կապակցությամբ: Վերջինս նաև հետաքրքրվեց դեպքից հետո քաղաքում տիրող իրավիճակից, ինչին ի պատասխան քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց, որ այս պահին առկա է գործի նախաքննության հետ կապված տեղեկատվության տրամադրման անհրաժեշտություն: Արթուր Չիլինգարովը խոստացավ նշված հարցը բարձրացնել ռուսական կողմի մոտ: