Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
դիտումներ: 505
Նշվել է, որ Թրամփը շնորհավորել է Զելենսկուն կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Ժողովրդի ծառա» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:
Իր հերթին Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում «ԱՄՆ առաջնորդության համար»:
Ավելի վաղ Զելենսկին շնորհակալություն էր հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իրեն Վաշինգթոն հրավիրելու համար: Միեւնույն ժամանակ, Զելենսկի վարչակազմի ներկայացուցիչը չէր նշել, թե արդյոք Զելենսկին համաձայնվել է Թրամփի առաջարկին, և երբ կկայանա նրա այցը ԱՄՆ: