Հայերեն   English   Русский  

Ադրբեջանը կչեղարկի Թուրքիայի հետ վիզային ռեժիմը


  
դիտումներ: 459

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստվում է չեղարկել Թուրքիայի հետ վիզային ռեժիմը:

«Twitter»-ում թեմայի վերաբերյալ կատարած գրառմամբ թուրք նախարարը տեղեկացրել է, որ որոշումն ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից:

Չավուշօղլուն հրապարակել է նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից Թուրքիայի ԱԳՆ-ին ուղղված պաշտոնական նամակը: Ըստ այդ նամակի՝ վավեր անձնագիր ունեցող և 30 օրով Ադրբեջան մեկնել ցանկացող Թուրքիայի քաղաքացիների համար 2019թ. սեպտեմբերի 1-ից կչեղարկվի վիզայի պահանջը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: