Հայերեն   English   Русский  

Հնդկաստանում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի


  
դիտումներ: 1442

Ոչ աշխատանքային օրերին Հնդկաստանի հարավային հատվածում փլուզված շենքի հետևանքով զոհերի թիվը երեքշաբթի օրը հասել է 32-ի: Դժբախտ պատահարից երկու օր անց փլատակներից երկու կենդանի մարդ է հանվել:

Շաբաթ օրը ուժեղ անձրևների հետևանքով Չենայ քաղաքում կառուցվող 11 հարկանի շենք էր փլուզվել: Արտակարգ իրավիճակների աշխատակիցները անցած օրերի ընթացքում փնտրում էին ենթադրաբար փլատակների տակ մնացած 20 մարդկանց:

Երեքշաբթի առավոտյան փրկված երկու աշխատակիցներին տեղափոխել են հիվանդանոց: Նրանք այժմ համալրել են բժիշկների հսկողության տակ գտնվող 27 անձանց շարքերը:

Հնդկաստանում կառույցների փլուզման դեպքեր հաճախ են տեղի ունենում, որոնց հետևանքով վերջին մի քանի տարիների ընթացքում հարյուրավոր մարդիկ են զոհվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: