Հայերեն   English   Русский  

Հայտնի են Տյումենում հայկական միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժածների ինքնությունը


  
դիտումներ: 353

Տյումենի մարզում կիրակի երեկոյան տեղի ունեցած վթարի հետևաքնով տուժել է ՀՀ-ից դեպի Օմսկ ուղևորվող «Toyota» մակնիշի միկրոավտոբուսի վարորդն (ծնված՝ 1988թ․) ու երկու ուղևոր (ծնված՝ 1998թ․ և 1976թ․)։ Այս մասին հայտնում են Ռուսաստանում ՀՀ դեսպանությունից:

Քաղաքացիները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իշիմի քաղաքային հիվանդանոց։

Դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ համապատասխան մարմինների հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կիրակի երեկոյան մինիվենի և փոքր մեքենայի բախումից Իշիմի մայրուղում (Տյումենի մարզ) կան զոհ և տուժածներ, տեղեկացրել են «Ինտերֆաքս-Ուրալ» գործակալությանը երկուշաբթի պետավտոտեսչության տարածաշրջանային վարչությունում։

«Բախվել են Renault Logan-ը եւ Toyota միկրոավտոբուսը, որը Հայաստանից ուղեւորվում էր Օմսկ»,- ասել է տարածաշրջանային պետավտոտեսչության աշխատակիցը։

Նրա խոսքով, վթարի հետևանքով զոհվել է մեկ կին, ևս վեց մարդ, այդ թվում՝ 15-ամյա պատանի, տուժել են։

Ինչպես հաղորդում են տարածաշրջանի լրատվամիջոցները, ողբերգության մեղավորը եղել է Renault Logan-ի ղեկին գտնվող կինը: Նա իր տեսադաշտից կորցրել է ուղեկցողներին և որոշել շրջադարձ կատարել, եւ հենց այդ պահին էլ բախվել է միկրոավտոբուսին:

Վթարի հետեւանքով «Լոգանի» վարորդը տեղում զոհվել է: Նրա մեքենայում գտնվող երեք ուղեւորներին, ինչպես նաեւ միկրոավտոբուսի հայաստանցի երկու ուղեւորներին բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: