Հայերեն   English   Русский  

Եղեգնաձոր քաղաքի Նորավան թաղամասում կոյուղագիծ չկա, երեխաները զրկված են տարրական սանհիգիենիկ պայմաններից. Սերգեյ Բագրատյան


  
դիտումներ: 228

ՀՀ Վայոց Ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքի Նորավան թաղամասում կոյուղագիծ չկա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«ՀՀ Վայոց Ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքի Նորավան թաղամասում կոյուղագիծ չկա: Այն կառուցելու համար թաղամասի բնակիչները դիմել են բոլոր պատկան մարմիններին: Երեկ հանդիպեցի պահանջատեր քաղաքացիներին, տեղում քննարկեցինք անելիքները: Սկզբի համար անհրաժեշտ է 5400 գծամետր խողովակ:

Մենք օգնության կարիք ունենք: Մեր երեխաները զրկված են տարրական սանհիգիենիկ պայմաններից: Այս երեխաները մեր ապագա զինվորներն ու գիտնականներն են,ուսուցիչներն ու արվեստագետները: Բայց իրենք դեռ փոքրիկ են և մեր օգնության կարիքն ունեն:

Խնդրում եմ բոլոր անհատներին և կազմակերպություններին՝ ինչով կարող ենք՝ օգնենք մեր փոքրիկներին: Իրենք դա երբեք չեն մոռանա....»,-գրել է պատգամավորը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: