Հայերեն   English   Русский  

«Իրատես». Դավադրության «մարշալ-պլանը» օդում մնաց. Սամվել Բաբայանի թիմում նահանջի տրամադրություններ են


  
դիտումներ: 904

«Իրատես» թերթը գրում է. «Սամվել Բաբայանի թիմում անորոշությունը գնալով խորանում է:

Վերջիններս վստահ են եղել, որ իրենց հավաքած ստորագրությունները «մեծ տպավորություն» են թողնելու բոլորի վրա, ինչն էլ քարտ-բլանշ է դառնալու իրենց ձեռքին, որպեսզի կյանքի կոչեն դավադրության մարշալ-պլանը, ռուսական որոշակի ազդեցիկ ուժերի հովանավորության ներքո՝ ցնցումների տանեն Ղարաբաղը:

Սակայն ստորագրությունների հրապարակումից «հինգ րոպե պակաս» հայաստանյան դեսանտի իջեցումը Ղարաբաղ՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի տեսքով, ինչպես նաեւ ողջ հայ հանրության վերաբերմունքն այդ դավադրությանը, Բաբայանի թիմում նահանջի տրամադրությունները գերիշխող դարձրին:

Նախատեսված էր, որ հուլիսի 21-ին պետք է տեղի ունենար Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցության համագումարը, սակայն այն հետաձգվել է անորոշ ժամանակով:

«Կամանդույուշչիի» թիմում այն տեսակետն է շրջանառվում, որ եթե կարողանան խորհրդարանական ընտրություններին մասնակցել ու մի կերպ մտնել խորհրդարան, դա արդեն մեծ բան կլինի»,-ասաց թիմին մոտ կանգնած մեր աղբյուրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: