Ըմբշամարտի պատանեկան ԱԱ. Սերգեյ Սարգսյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
110 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը քառորդ եզրափակչում 8:2 հաշվով առավելության էր հասել լեհ մարզիկի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ: Այստեղ մեր ըմբիշը, ցավոք, պարտվել է վրացի Գիորգի Չիխրաձեին ու պայքարելու է բրոնզե մեդալի համար:
48 կգ քաշային կարգում էլ Հարություն Հովհաննիսյանը հասել է մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ գերլարված պայքարում 7:8 հաշվով զիջել է ամերիկացի Ստեվո Փաուլինին:
55 կգ Նորիկ Հարությունյանը 1/8 եզրափակչում 3:6 հաշվով զիջել է ԱՄՆ-ն ներկայացնող Ռոբերտ Հովարդին:
65 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Դավիթ Մարգարյանը: Մեր մարզիկը հասել է մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ 0:4 հաշվով պարտվել է հնդիկ Մանիշ Գոսվամին:
80 կգ քաշային կարգում էլ Հայաստանը ներկայացնում էր Համլետ Հախվերդյանը, որը 1/8 եզրափակչում 0:3 հաշվով պարտվել է թուրք Էմրե Չիվտչին:
Ազատ ոճի Հայաստանի հավաքականը Հայաստան կվերադառնա օգոստոսի 1-ին: