Հայերեն   English   Русский  

Ավակովը Պորոշենկոյին ստի մեջ է մեղադրել


  
դիտումներ: 315

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին «անբարեխիղճ ստի» մեջ է մեղադրել: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: Գրում է Gazeta.ru-ն:

Դրանից առաջ Պորոշենկոն Գերագույն ռադայի ընտրություններում իր կուսակցության ձախողումը բացատրել էր նրանով, որ իրեն ոստիկանությունն ու «երկրի ներսում կազմակերպված խմբավորումներն» են խանգարել:

Ավակովի խոսքերով՝ ո՛չ ոստիկանությունը, ո՛չ ՆԳՆ-ն, ընդհանուր առմամբ չեն աշխատել Պորոշենկոյի դեմ:

Նա ընդգծել է, որ նախկին նախագահը նման կերպ արդարացնում է իր պարտությունը, իսկ ոստիկանները աշխատել են արդար ընտրություններ ապահովել:

«Ավաղ, Պորոշենկոյի համար ստելը շնչելու նման է և, հետևաբար, նա պարտվում է», - ասել է Ավակովը:

Բացի այդ, նրա կարծիքով, եթե Պորոշենկոն այդքան կենտրոնացած չլիներ ուժի և փողի համար պայքարի վրա, ապա երկրում շատ բաների հնարավոր կլիներ հասնել:

Ավելի վաղ Պորոշենկոն հայտարարել էր, որ չի թաքցնի և նման գործողություններով չի գոհացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: