Հայերեն   English   Русский  

ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռի համար սուզանավ ստեղծելու մեջ է կասկածվում


  
դիտումներ: 250

РИА «Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեան երեք բալիստիկ հրթիռներ տեղակայելու համար նախատեսված նոր սուզանավ ունի: Գրում է Gazeta.ru-ն:

Նախնական տվյալներով՝ նման տեղեկությունը ներկայացվել է Սեուլում կայացած Անվտանգության կոմիտեի նիստի շրջանակներում:

Նախարարությունը պարզաբանել է, որ նրանց հաջողվել է լուսանկարներ ստանալ, որոնցում հրթիռներ արձակելու տեղ է երևում:

Հարավային Կորեայի իշխանությունները հավելել են, որ իրենց տվյալների համաձայն, Փհենյանը սուզանավը շահագործման հանձնելու է նախապատրաստվում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: