Հայերեն   English   Русский  

Կիևում նախազգուշացրել են Զելենսկու կյանքին սպառնացող վտանգի մասին


  
դիտումներ: 387

Անկախության օրվա շքերթը չեղյալ հայտարարելու պատճառով Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն վտանգ է սպառնում: Այդ մասին ուկրաինական հեռուստաալիքի եթերում հայտարարել է ուկրաինացի կոմպոզիտոր և հաղորդավար Վլադիմիր Բիստրյակովը: Գրում է Gazeta.ru-ն:

Դրանից առաջ Զելենսկին հայտարարել էր, որ չեղյալ է հայտարարում Ուկրաինայում Անկախության օրն անցկացվող զորահանդեսը, որը պետք է տեղի ունենար օգոստոսի 24-ին: Նա նման որոշում կայացրել էր, քանի որ ավանդական շքերթը շատ թանկ է, իսկ ինքը ցանկանում է այդ գումարները պարգևավճարների տեսքով զինվորականներին ուղարկել:

Բիստրյակովի խոսքերով՝ նախագահի կյանքին վտանգ սպառնում է այն պատճառով, որ նախկին իշխանությունները կարող են փորձել նրա իշխանության ռազմական տապալում իրականացնել: Այսպիսով, հաղորդավարը ակնարկել է պետության նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Նա նշել է, որ ռազմական միջամտությունը չի բացառվում, քանի որ Պորոշենկոն շատ զինվորականների բազմաթիվ շքանշաներ և կոչումներ է շնորհել:

«Քաղաքականությունից դուրս մնացած մարդիկ այդքան հեշտ չեն հրաժարվի իրենց աթոռից», - ենթադրել է Բիստրյակովը:

Նա հավելել է, որ կարծում է, որ նախկին իշխանությունների ձեռքերին շատ արյուն և հանցագործություններ կան, հետևաբար արյունահեղությունը կարող է տեղի ունենալ նաև ռազմական շքերթի չեղարկման պատճառով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պորոշենկոն արձագանքել է Անկախության օրը շքերթի չեղարկման Զելենսկու որոշմանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: