Հայերեն   English   Русский  

Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել․ ՀՔԾ


  
դիտումներ: 417

Հատուկ քննչական ծառայությունը որոշել է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց չկիրառել: Այս մասին տեղեկանում ենք ՀՔԾ-ից:

Ըստ այդմ՝ Գրիգորյանն առայժմ կմնա ազատության մեջ:

ՀՔԾ-ն Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրել երեկ: Դատախազության՝ նույն օրը տարածած հաղորդագրության համաձայն, դատավորը դատարանի շենքում չլինելով, նույն օրը նույն ժամին անցկացված նիստերի կեղծ արձանագրություններ է կազմել։

Դատավորի փաստաբանները տեղեկացնում են, որ Դավիթ Գրիգորյանն իրեն մեղավոր չի ճանաչում և մեղադրանքը պայմանավորում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: