Թրամփը ցանկանում է Ռուսաստանի հետ զինամթերքի վերահսկման գործարք կնքել
դիտումներ: 249
Գործարքի մանրամասները, որոնք ամերիկյան առաջնորդը կարող է առաջարկել Մոսկվային, չեն հաղորդվում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ Վաշինգթոնն ուրբաթ՝ օգոստոսի 2-ին պաշտոնապես դուրս կգա Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից:
Բոլթոնը հավելել է, որ ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակմանն ուղղված միջոցառումների ռուս-ամերիկյան պայմանագիրը նույնպես դժվար թե երկարաձգվի: