Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ


  
դիտումներ: 179

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ:

Հեռագրում ասվում է. «Խոր ցավով տեղակացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բեմադրիչ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի մահվան մասին: Անգնահատելի է պարոն Ղազանչյանի դերը հայ թատրոնի զարգացման գործում: Նրա բեմադրած ներկայացումներն իրենց նշանակալի հետքն են թողել ոչ միայն մշակութային, այլ նաեւ հասարակական կյանքում: Համոզված եմ, որ դրանք երկար տարիներ իրենց ուրույն տեղը կունենան հայկական մշակույթի հարուստ ժառանգության մեջ:

Խորին ցավակցություն եմ հայտնում Երվանդ Ղազանչյանի ընտանիքին, գործընկերներին եւ նրա արվեստի երկրպագուներին»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: