Խիստ անակնկալ էր մի քանի երկրներից Երևան եկած և այնուհետև Թբիլիսի այցելած արևելագետ գործընկերներիցս լսել, որ Երևանը շատ ավելի եվրոպական քաղաք է, քան մեր հարևան պետության մայրաքաղաքը։
Մեկ այլ անակնկալ էր այն, որ գործընկերներիս շատ ավելի է դուր եկել մեր երկրի մշակութային ուղղվածության զբոսաշրջությունը, մինչդեռ հարևան Վրաստանում, նրանց տպավորությամբ, այն միտված է հիմնականում զվարճանքի ոլորտին։