Ռոուհանին մեկնաբանել է Իրանի արտգործնախարարի դեմ ԱՄՆ պատժամիջոցների սահմանումը
դիտումներ: 387
«Իրանի նախագահը հայտարարել է, որ երկրի արտգործնախարար Զարիֆի դեմ կիրառված պատժամիջոցները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն «վախենում է» բարձրաստիճան դիվանագետից», - գրում է գործակալությունը:
Ավելի վաղ Միացյալ Նահանգները որոշում էր կայացրել պատժամիջոցներ կիրառել Իրանի արտգործնախարար Զարիֆի դեմ:
Սակայն Զարիֆի դեմ պատժամիջոցներ սահմանելուց հետո ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն շարունակում է ձգտել համապարփակ գործարք կնքել Իրանի հետ: