Հայերեն   English   Русский  

Թոմ Քրուզին արգելում են դստեր հետ հանդիպել


  
դիտումներ: 547

Վերջին անգամ 57-ամյա հոլիվուդյան դերասան Թոմ Կրուզը 2013 թ. է տեսնվել իր դուստր Սուրիի հետ: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ նախկին կինը՝ դերասանուհի Քեթի Հոլմսը, պաշտոնապես հայտարարել էր ամուսնալուծության մասին: Այդ ժամանակից ի վեր, ըստ տարբեր աղբյուրների, նա չի շփվել դստեր հետ: Բայց ամենևին էլ ոչ այն պատճառով ինչպես նախկինում ԶԼՄ-ները հայտնում էին, որ նա անձամբ դեմ է այդ հաղորդակցմանը, այլ այն պատճառով, որ Սայենետոլոգիայի եկեղեցին, որի հետևորդ է նա հանդիսանում, նրան արգելում է դա անել: Գրում է Spletnik.ru-ն:

Սամանթա Դոմինգոն, որը 2004թ. լքել է սայենթոլոգների շարքերը, հայտարարել է, որ վեց տարի առաջ Քրուզի հայտնվելը դստեր հետ հասարակության մեջ ավելի շատ ցուցադրական բնույթ է կրել: Նրա խոսքերով՝ իրականում Թոմին թույլ չեն տալիս շփվել Սուրիի հետ, քանի որ աղջիկը նույն կրոնական շարժման հետևորդ չէ:

Թեև նախկինում տարբեր աղբյուրներ նշում էին, որ սայենթոլոգները դեմ չեն իրենց հետևորդների և նրանց այն երեխաների շփմանը, որոնք իրենց հետևորդներ չեն, Դոմինգոյի պնդմամբ այդ վարկածը իրականությանը չի համապատասխանում: Այս եկեղեցու անդամները հավատում են վերամարմնավորմանը, և նրանց տեսակետն այն է, որ 13-ամյա Սուրին իրականում ոչ թե Թոմ Քրուզի դուստրն է, այլ նրա մարմնում ինչ-որ ոգի:

Հատկանշական է, որ եկեղեցու ներկայացուցիչները հերքում են Դոմինգոյի բոլոր հայտարարությունները և դրանք ընդամենը հորինվածք անվանում:

Հատկանշական է, որ Քրուզը հարաբերություններ է պահպանում իր երկու որդեգրված երեխաների՝ 26-ամյա Իզաբելլայի և 24-ամյա Քոնորի հետ, որոնց դերասանը դաստիարակել է Նիկոլ Քիդմանի հետ ամուսնության ընթացքում: Ի դեպ, նրանք, ինչպես Քրուզը, Սայենթոլոգիայի հետևորդներ են:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: