Հայերեն   English   Русский  

Թրամփը և Ջոնսոնը հեռախոսազրույց են ունեցել


  
դիտումներ: 494

ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ: Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությանը՝ հղում անելով Սպիտակ տան հաղորդագրությանը: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես նշվել է, քաղաքական գործիչները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են առևտրին ու անվտանգությունն առնչվող հարցեր:

Նշվել է, որ խոսքը 5G բջջային ստանդարտի, ինչպես նաև գլոբալ անվտանգության խնդրի մասին է:

Բացի այդ, Միացյալ Նահանգների ղեկավարը հաստատել է, որ հույս ունի հանդիպել Ջոնսոնի հետ G7 գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի է ունենալու Ֆրանսիայում օգոստոսի 24-26-ն ընկած ժամանակահատվածում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփն ու Ջոնսոնը առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: