Որքա՞ն աշխատավարձ է ստանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին
Հունիսին Զելենսկուն պաշտոնական հաստիքով աշխատավարձ է նշանակվել 28 հազար գրիվնա, որից վճարվել են 5460 գրիվնայի հարկեր եւ տուրքեր:
«Ուկրաինայի նախագահին աշխատավարձի այլ բաղադրիչներ (հավելավճարներ, պարգեւավճարներ եւ այլն) սահմանված չէ»,- նշել են Գործերի պետական վարչությունից:
Նշենք, որ երկրի նախորդ նախագահ Պյոտր Պորոշենկոն նույնքան աշխատավարձ էր ստանում:
2018 թվականի նրա հայտարարագրում նշված է հիմնական աշխատավայրից աշխատավարձից ստացած եկամուտների չափը 336 հազար գրիվնա, այսինքն՝ ամսական 28 հազար գրիվնա:
Հայտարարագրում, որը Զելենսկին ներկայացրել էր փաստաթղթերը ԿԸՀ հանձնելուց առաջ, նա հայտարարագրել էր 7,3 մլն գրիվնա եկամուտ, իսկ նրա կինը՝ մոտ 800 հազար գրիվնա: