ՀՖՖ-ի պատասխանը Անկախին
2018-ից սկսված շինարարությունն ավարտին չի հասել, մարզադաշտի պահպանություն էլ չի իրականացվում: Ինչպես մեզ հետ զրույցում նշել էր Ն.Կարմիրաղբյուրի վարչական ղեկավար Լևոն Առաքելյանը, ՀՖՖ-ն իր բոլոր զանգերին ի պատասխան միայն սին խոստումներ է տվել, ամեն անգամ ասելով՝ թե մեր մասնագետը մի երկու օրից այցի կգա:
Նաև հայտնել էինք, որ պաշտոնական հարցում ենք ուղարկել ՀՖՖ՝ այս մարզադաշտի մասին՝ կարգավիճակի, շինարարության խնդիրների, շահագործման ժամկետների մասին, որին ի պատասխան, օգոստոսի 2-ին ստացել ենք ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի գրավոր պատասխանը.
՛՛Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2018 թվականին սկսել է ՀՀ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի մարզադաշտի կառուցումը: Ամբողջապես փոխվել է խոտածածկը, կառուցվել է անհրաժեշտ մասնաշենք՝ հանդերձարաններ, մարզչական, բժշկական սենյակներ, որոնք կահավորվել են: Մարզադաշտի ամբողջ երկյանքով կառուցվել է քարե պարիսպ: Մարզադաշտը շահագործելու համար ներկայումս կատարվում են նոր ջրագծի կառուցման աշխատանքները: Բոլոր աշխատանքները նախատեսվում է ավարտել 1-2 ամսից...՛՛, - ասված է պաշտոնական պատասխանում: