Հայերեն   English   Русский  

Ողբերգական վթար Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է (լուսանկար)


  
դիտումներ: 329

Շիրակի մարզում այսօր՝ օգոստոսի 4-ի գիշերը ողբերգական վթար է տեղի ունեցել, վարորդը տեղում մահացել է:

ԱԻՆ մամուլի ծառայությունից Անկախին հայտնում են, որ ժամը 00:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Քեթի գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 30-րդ կմ-ին « Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Թ., ծնված 1966 թ.) դուրս է եկել ճանապարհի երևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 100 մ), ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: