Համահայկական խաղերի հազարավոր մասնակիցներն ու երկրպագուները Ստեփանակերտը լցրել են աննկարագրելի աշխուժությամբ. Աշոտ Ղուլյան
դիտումներ: 165
Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք ամենակարող միասնության առաջ չեզոքանում են թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերները, և վերածվում դեպի նոր հաղթանակներ և վերելքներ տանող հնարավորությունների:
Արցախի շուրջ կենտրոնացող ներուժը ի զորու է ամրապնդելու մեր ընտրած ճանապարհի նկատմամբ վստահությունն ու միասնական հայրենիքի հզորացման ու զարգացման վճռականությունը: Մեզ մնում է միայն ճիշտ օգտագործել այդ անպարտելի ուժը»: