Հայերեն   English   Русский  

ՃՏՊ Նոր Հաճնի կամրջի վրա. կան տուժածներ


  
դիտումներ: 112

Օգոստոսի 6-ին, ժամը 08:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) և «Hyundai» (վարորդ` Ա.Ե., ծնված 1995 թ.) մակնիշիների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: