Հայերեն   English   Русский  

Թրամփն արգելափակել է Վենեսուելայի ունեցվածքն ԱՄՆ-ում


  
դիտումներ: 221

  1. Սպիտակ տունը տեղեկություն է տարածել այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է արգելափակել Վենեսուելայի իշխանություններին պատկանող ԱՄՆ-ում սեփականությունը: Այս մասին հաղորդագրություն տարածվել է գերատեսչության կայքում: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես նշվում է, ցանկում ներառվել են Վենեսուելայի Կենտրոնական բանկը, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող PDVSA նավթային ընկերությունը: Արգելքը կսկսի գործել երկուշաբթի՝ օգոստոսի 5-ին:

Նշվում է, որ սահմանափակումները տարածվում են Վենեսուելայի իշխանությունների ունեցվածքի և ունեցվածքի բաժնետոմսերի վրա, որոնք գտնվում են Միացյալ Նահանգների տրամադրության տակ:

«Վենեսուելայի իշխանությունների հասկացության տակ նկատի ունենք Վենեսուելա պետությունն ու կառավարությունը, ցանկացած քաղաքական ստորաբաժանում, վարչություն կամ դրանց կառույցները», - նշվել է տարածված հայտարարության մեջ:

Ավելի վաղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ երկիրը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության պատճառով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: