Հայերեն   English   Русский  

Թրամփը խնդիրներ ունի կին ընտրողների հետ


  
դիտումներ: 108

The Hill պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի տարբեր նահանգների արվարձաններում բնակվող մասնագետ կանանց շրջանում անցկացված սոցիալական հարցումը ցույց է տվել, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների դեմ քվեարկելու կանանց շարունակական հակումը կարող է խնդիր դառնալ նախագահ Դոնալդ Թրամփի համար 2020-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես նշվել է, սպիտակամորթ կին ընտրողները 2016 թ. մեծ նշանակության են ունեցել քաղաքական գործչի հաղթանակի հարցում: Նրանք օգնեցին նրան շատ նահանգներում հաղթանակ գրանցել և Սպիտակ տանը հայտնվել: Սակայն Ֆիլադելֆիայի, Դեթրոյթի, Դենվերի և մի քանի այլ նահանգների արվարձաններում կանանց շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ այժմ գրեթե բոլորը շփոթված են կամ ավելի վատ են ընկալում Թրամփի վիրավորական ռասիստական հայտարարությունները և նրա ոչ նախագահական պահվածքը:

Թերթը նշում է, որ երկու կուսակցություններն էլ 2020 թ. կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածուների շրջանում կին թեկնածուներ ունեն: Նախագահական մրցավազքի անդամ տղամարդկանցից շատերը, ներառյալ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, բազմիցս հայտարարել են, որ կցանկանան ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում կնոջ տեսնել: Կան ենթադրություններ, որ Թրամփը կարող է փոխարինել ներկայիս փոխնախագահ Մայք Փենսին ՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկկի Հեյլիով: Փորձագետներից մեկի կարծիքով ՝ Թրամփի համար շատ ուշ է փոխել իր «քաղաքական անհատականությունը», բայց նա կարող է նման նշանակմամբ նվազեցնել իր նկատմամբ կանանց հակակրանքը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: