Հայերեն   English   Русский  

Եվ այսպես մինչ ու՞ր. Կարեն Բեքարյանը՝ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԳՆ-ի հայտարարությունների մասին


Կարեն Բեքարյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 621

Էմոցիաների հերթական մանիպուլացիա կամ անհաջող սրբագրվող պոպուլիզմ: Այսպիսի ֆեյսբուքյան գրառում է արել վերլուծաբան Կարեն Բեքարյանը.

«Մեջբերում վարչապետի Ստեփանակերտում ելույթից.

«Միացում...

Արցախը Հայաստան է, և վերջ…»

Մեջբերում ՀՀ ԱԳՆ հայտարարությունից.

«…Հայաստանն ափսոսանք է հայտնում, որ Ադրբեջանի իշխանություններն անկարող են ընկալել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2019թ. օգոստոսի 5-ին ունեցած ելույթի համատեքստը և բովանդակությունը, որն անդրադարձել է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միասնականության, համերաշխության, զարգացման և բարգավաճման համահայկական օրակարգի առաջմղմանը։

Ավելին, ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որևէ կենսունակ տարբերակ պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար: …»:

Եվ այսպես մինչ ու՞ր…»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: