Հայերեն   English   Русский  

Գիլերմո դել Տորոն Հոլիվուդի Փառքի ծառուղում իր աստղը ներգաղթյալներին է նվիրել


  
դիտումներ: 665

Los Angeles Times պարբերականի փոխանցմամբ՝ մեքսիկացի ռեժիսոր Գիլերմո դել Տորոն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում: Նա այն նվիրել է Մեքսիկային և բոլոր ներգաղթյալներին, այդ թվում նաև ինքն իրեն: Գրում է Gazeta.ru-ն:

Պարբերականի տվյալներով՝ ռեժիսորը նշել է, որ իր համար մեծ պատիվ է որպես մեքսիկացի Փառքի ծառուղում աստղ ստանալ:

Դել Տորոն նաև խորհուրդ է տվել աշխարհի տարբեր երկրներից ժամանած ներգաղթյալներին հավատալ սեփական երազանքներին և չվախենալ խոչընդոտներից:

Նշում է, որ ռեժիսորը պատվավոր աստղի բացման արարողությանը Մեքսիկայի դրոշով է ժամանել: Իր ելույթից առաջ ռեժիսորը ծնկի է եկել և համբուրել իր երկրի պետական խորհրդանիշը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լանա դել Ռեյը երգ է ձայնագրել Գիլերմո դել Տորոյի համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: