Հայերեն   English   Русский  

Զելենսկին Էրդողանին Ուկրաինա է հրավիրել


  
դիտումներ: 474

Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ուկրաինա է հրավիրել: Այդ մասին Զելենսկին գրել է ֆեյսբուքյան էջում: Գրում է Gazeta.ru-ն:

Չորեքշաբթի՝ օգոստոսի 7-ին, մեկնարկել է Զելենսկու երկօրյա այցը Թուրքիա: Ուղևորության ընթացքում նա պլանավորել է հանդիպել Էրդողանի, ինչպես նաև Կոստանդնուպոլսի Վարֆոլոմեյ պատրիարքի հետ:

Հրապարակած տեսաուղերձում, որը նա տեղադրել է սոցիալական ցանցում, պետության ղեկավարը Էրդողանին, ինչպես նաև նրա գործընկերներին հրավիրել է ուկրաինական պետություն այցելել:

Բացի այդ, նա հայտարարել է, որ հրավիրել է թուրքական կողմին մասնակցել Դոնբասի ենթակառուցվածքների վերականգնմանը:

Ավելի վաղ Թուրքիան հրաժարվել էր ճանաչել Ռուսաստանի կազմում Ղրիմի ընդգրկումը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: