Հայերեն   English   Русский  

ՀՔԾ-ն արձագանքել է «Մարտի մեկի» գործով BBC-ին գաղտնի նյութեր տրամադրելու տեղեկությանը


  
դիտումներ: 364

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը BBC-ի ռուսական ծառայությանը որևէ տեղեկատվություն չի տրամադրել «Մարտի մեկի» գործի հետ կապված։ Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։

«Դեռևս 04.07.2019թ.-ին նրանք հարցում էին ուղարկել ՀՔԾ Մարտի 1-ի գործով որոշ տեղեկություններ ճշտելու նպատակով, սակայն 09.07.2019 թ․-ին ՀՔԾ-ից նրանց պատասխանել են, որ նրանց հարցերի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի կարող տրամադրվել՝ նախաքննության շահերից ելնելով»,- հայտնեցին ՀՔԾ լրատվականից։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: