ՀՀ դեսպանի հանդիպումը ԲՀ առողջապահության նախարարի հետ
դիտումներ: 824
Հանդիպմանը կողմերը քննարկեցին առողջապահության, բժշկական և դեղագործական արդյունաբերության ոլորտներում հայ-բելառուսական համագործակցության արդի վիճակին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։
Անդրադարձ կատարվեց 2019թ․ հունվարին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ԲՀ կատարած այցի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։