Հայերեն   English   Русский  

Նենսի Փելոսին կոչով դիմել է Թրամփին


  
դիտումներ: 423

Politico պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պաշտոնական նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփին, որում նշել է, Սենատի արձակուրդը դադարեցնելու անհրաժեշտության մասին, որպեսզի դիտարկեն զենքի վերահսկողությունը խստացնելու մասին օրինագիծը: Գրում է Gazeta.ru-ն:

Նամակի համաձայն՝ դա պետք է արվի, որպեսզի դիտարկվի հրազենի կիրառմամբ բռնության կանխարգելման մասին օրենքի նախագիծը: Այն արդեն ընդունվել է Ներկայացուցիչների պալատի կողմից, որին աջակցություն են հայտնել երկու կուսակցություններն էլ: Փելոսին հիշեցրել է հոդվածի քաղաքականությունը երկրի սահմանադրության մեջ, որն իրեն թույլ է տալիս օգտագործել իր իրավասությունները շտապ հիմունքներով Սենատի նիստ հրավիրելու համար:

Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կոչ էր արել Սենատին, որը գտնվում է հանրապետականների վերահսկողության ներքո, միանալ Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի ստորին պալատին և վերջ դնել երկրում հրազենի կիրառմամբ բռնություններին:

Հիշեցնենք, որ հանգստյան օրերի ընթացքում ԱՄՆ-ի միանգամից երկու նահանգներում կրկին զանգվածային հրաձգությունների դեպքեր էին գրանցվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: