Թրամփը հայտարարել է, որ ԿԺԴՀ առաջնորդը ներողություն է խնդրել իրենից
դիտումներ: 787
Ամերիկացի առաջնորդը նշել է, որ ԿԺԴՀ ղեկավարը ներողություն է խնդրել հրթիռների արձակման համար:
Նշվել է, որ Կիմ Չեն Ընը նաև խոստացել է դադարեցնել փորձարկումները Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի զորավարժությունների ավարտից հետո:
Ավելին ԱՄՆ նախագահը վստահ է, որ առանց միջուկային զենքի, ԿԺԴՀ-ն կդառնա «աշխարհի ամենահաջողակ երկրներից մեկը»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը խոսել է Կիմ Չեն Ընի նոր նամակի մասին: