Խնդիրը բավական զգայուն է. Զոհրաբ Մնացականյանը Ադրբեջանում հայտնված զինծառայողի մասին
դիտումներ: 303
Նախարարի խոսքով՝ խնդիրը բավական զգայուն է:
«Արցախի ԱԳ նախարարությունն արդեն հայտարարություն արել է։ Դրա մեջ նշվում է, որ Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին վերադարձնելու համար: Հաշվի առնելով հարցի զգայուն լինելը՝ կարծում եմ, որ դեռևս կսահմանափակվեմ այսքանով»,- ասաց նախարարը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: