Հայերեն   English   Русский  

Մերկելը՝ քաղաքականությունից հեռանալու մտադրության մասին


  
դիտումներ: 394

Ostsee-Zeitung պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է 2021 թ. հետո քաղաքականությունից հեռանալու իր մտադրությունը: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես նշվել է, համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել թերթի ընթերցողների հետ հանդիպման ժամանակ:

Ըստ նրա, ժամկետի ավարտից հետո նա այլևս չի նախատեսում ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել:

Պատասխանելով այն հարցին, թե ինչով կցանկանար զբաղվել՝ Մերկելը խոստովանել է, որ կցանկանա հանգստանալ:

«Ես կփորձեի մի փոքր քնել: Եթե դա տեղի ունենա, ապա ես ամուսնուս կամ ընկերներիս հետ համերգ կամ օպերա կգնամ», - ասել է Մերկելը:

Բացի այդ, կանցլերն ընդգծել է, որ կցանկանա, որպեսզի պատմության դասագրքերում իր մասին գրված լինի, որ «նա ջանք է գործադրել»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մերկելը առողջական խնդիրների պատճառով հրաժարվում է լքել իր պաշտոնը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: