Հայերեն   English   Русский  

Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը հայտնել է Նոտր Դամի հավանական փլուզման սպառնալիքի մասին


  
դիտումներ: 414

Փարիզի Աստվածամոր տաճարն ապրիլին տեղի ունեցած հրդեհից հետո դեռևս փլուզման վտանգի տակ է մնում: Այդ մասին հայտնում է Le Figaro պարբերականը՝ հղում անելով Ֆրանսիայի մշակույթի նախարարության հայտարարությանը: Գրում է Gazeta.ru-ն:

«Վերջին ժամանակներս շոգի պատճառով կամարներից նոր քարերի ընկելու դեպքեր են արձանագրվել», - նշվել է տարածված հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ուժեղ հրդեհ Նոտր Դամում տեղի էր ունեցել ապրիլի 15-ին: Հրդեհի հետևանքով փլուզվել էին շենքի աշտարակն ու տանիքը:

Փարիզի դատախազությունը հնարավոր պատճառներից անվանել էր չմարած ծխախոտն ու էլեկտրահաղորդալարերի անսարքությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: