Պակիստանի Քվետա քաղաքում գտնվող մզկիթներից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է ANI պարբերականի թվիթերյան էջը: Գրում է Gazeta.ru-ն:
Վերջին տեղեկությունների համաձայն ՝ պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, վիրավորվել է՝ 15 մարդ:
Նախնական տվյալներով ՝ մզկիթում ռումբ է պայթել: Այլ մանրամասներ դեռևս չկան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրաքի մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տասը մարդ է զոհվել: